Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Սյունիքում հողմաղացներ չկան, բայց, ամեն դեպքում, ձեր թղթե նիզակներն էլ վերցրեք

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Սյունիքում հողմաղացներ չկան, բայց, ամեն դեպքում, ձեր թղթե նիզակներն էլ վերցրեք
12.12.2015 | 15:51

«Նոր Հայաստանը» որոշել է նստացույցը փոխարինել ինչ-որ անհասկանալի, անլուրջ շուրջօրյա հերթապահությամբ: Դա քիչ է, այսօրվանից մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ պետք է ասուլիս տան:

Ես չեմ հասկանում, դեռ կա՞ն մարդիկ, իսկական լրագրողներ, որոնց հետաքրքրում են այս մանկապարտեզային, մանկամիտ ասուլիսները:
Նաև որոշել են գնալ մարզեր: Ու առաջինը որոշել են գնալ Սյունիք:
Ախր գնում եք Սյունիք, որ ի՞նչ անեք: Արցախ գնացիք սադրեցիք, հիմա էլ գնում եք Սյունի՞ք…
Հա′, պարզ է, ռեանիմացիայի կարիք ունեք, ուզում եք հիշեցնել, որ կաք, գոյություն ունեք: Ուզում եք «հերոսանալ», ժիրիկանալ…
Երևանի փողոցներն աննպատակ չափչփելուց հետո, որոշել եք գյուղամե՞ջ մտնել: Ձեր թղթե վրանները վերցրեք, որ ճանապարհին չմրսեք:
Միայն հիշեցնեմ, որ Սյունիքում հողմաղացներ չկան, բայց, ամեն դեպքում, ձեր թղթե նիզակներն էլ վերցրեք:

Դիտվել է՝ 3282

Մեկնաբանություններ